Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 19 » Ռոբերտո դի Մատտեո. «Իդեալական հանդիպում անցկացրեցինք»

Ռոբերտո դի Մատտեո. «Իդեալական հանդիպում անցկացրեցինք»


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո դի Մատտեոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնային» նվազագույն հաշվով հաղթելուց հետո չի թաքցրել իր ուրախությունը:

- Մենք համարյա թե իդեալական հանդիպում անցկացրեցինք և հիանալի արդյունքի հասանք: Երբ խաղում ես «Բարսելոնայի» դեմ, ապա ստիպված ես լինում շատ պաշտպանվել: Կատալոնացիները մշտապես վերահսկում են գնդակի ընթացքը, իսկ մեր խնդիրը այդ պայմաններում վտանգի առավելագույն չեզոքացումն է: Բացի այդ պետք է պահերի իրացմանը շատ հավաքված մոտենալ:

Դրոգբան կարևորագույն գոլի հեղինակ դարձավ, բայց պետք է նշեմ, որ այս հաղթանակը թիմային խաղի ադյունք էր: Ես ոչ ոքի չեմ պատրաստվում ինչ-որ բան ապացուցել: Ուղղակի մեր թիմը տղամարդավարի ֆուտբոլ խաղաց աշխարհի լավագույն թիմի դեմ և ապացուցեց իր բարձր կարգը:

Ինչպե՞ս եմ գնահատում մեր հնարավորությունները: 50-ը 50-ի: Առջևում դեռ մեկ խաղ կա, որը մենք մրցակցի դաշտում ենք անցկացնելու,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15