Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Ռամոսը կտեղափոխվի «Չելսի», եթե Մոուրինյոն մնա «Ռեալում»

Ռամոսը կտեղափոխվի «Չելսի», եթե Մոուրինյոն մնա «Ռեալում»


Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», հայտնում է caughtoffside.com-ը:

Ռոբերտո Դի Մատտեոն համարվում է իսպանացի ֆուտբոլիստի երկրպագուն, ով կարող է խաղալ պաշտպանության աջ եզրում և կենտրոնում: Շատ մասնագետներ կարծում են, որ Ռամոսը կհայտնվի «Չելսիում», քանի որ այստեղ է նաև իսպանացի Սեսար Ասպիլիկուետան:

Բրիտանական պարբերականները հայտնում են, որ այդպիսի տրանսֆեր հնարավոր է միայն մի դեպքում` եթե մյուս մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն մնա արքայական ակումբի ղեկին:

Ֆուտբոլիստն իրեն մեկուսացված է զգում Մոուրինյոի թիմում, ով ավելի շատ վստահում է իր հայրենակիցներին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15