Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Քեյն. «Չելսին» թոփ-ակումբ է, բայց մենք պետք է ցույց տանք` ինչի ենք ընդունակ

Քեյն. «Չելսին» թոփ-ակումբ է, բայց մենք պետք է ցույց տանք` ինչի ենք ընդունակ


«Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության` «Չելսիի» հետ եզրափակիչ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին: Հանդիպումը կայանալու է մարտի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

-Երբ պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունենալու «Ուեմբլիում», փշաքաղվում եմ: Հույս ունեմ` մենք կկարողանանք նվաճել տիտղոսը: Արդեն չեմ կարողանում համբերել:

Իհարկե, «Չելսին» թոփ-ակումբ է, բայց մենք պետք է ցույց տանք` ինչի ենք ընդունակ, ինչպես դա արեցինք 2015 թվականի առաջին օրը, երբ «Չելսիին» հաղթեցինք 5:3 հաշվով: Նման թիմի դարպասը խփած հինգ գոլը ցույց է տալիս, թե ինչ պոտենցիալ ունի «Տոտենհեմը»: Մենք ամբողջությամբ նվիրվելու ենք խաղին,-Քեյնի խոսքը մեջբերված է «Տոտենհեմի» պաշտոնական կայքից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15