Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 15 » ՊՍԺ-ն ինձ երբեք չի հետաքրքրել. Էդեն Ազար

ՊՍԺ-ն ինձ երբեք չի հետաքրքրել. Էդեն Ազար


Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, ում ծառայություններով հետաքրքրված էր ֆրանսիական ՊՍԺ-ն, նշել է, որ երբեք լրջորեն չի զբաղվել այլ առաջարկների դիտարկումներով, տեղեկացնում է Telefoot-ը:

«Անձամբ ես ոչ մի կապ չեմ ունեցել ՊՍԺ-ի հետ: Այո, այդ մասին թերթերը շատ են գրել, սակայն ես մնալու եմ «Չելսի»-ում»,- հայտարարել է Ազարը:

Հավելենք, որ ժամանակին ՊՍԺ-ն ակտիվորեն հետաքրքրված էր Ազարի ծառայություններով, սակայն բելգիացի ֆուտբոլիստը վերջերս նոր պայմանագիր կնքեց «ազնվականներ»-ի հետ և ակնարկեց, որ այլ թիմերի առաջարկներն իրեն չեն հետաքրքրում:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15