Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 1 » «ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ջոն Թերիին

«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ջոն Թերիին


Ինչպես հայտնում է ֆրանսիական Le Parisien հրատարակչությունը, «ՊՍԺ»-ն պատրաստ է «Չելսիին» առաջարկել 10 մլն եվրո ավագ Ջոն Թերիին գնելու համար:

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչը Կարլո Անչելոտտին է, ով «Չելսիում» անցկացրել է 2 տարի և շատ լավ հարաբերություններ մեջ է Թերիի հեետ: Իսկ ֆրանսիական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է Ջոնին ուղարկում են «ՊՍԺ»:

Անչելոտտին ասում է, որ բացի իր և Թերիի լավ հարաբերություններից, լոնդոնցիների ավագը ևս մեկ պատճառ ունի Փարիզ տեղափոխվոլու, քանի որ այնտեղ հանդես է գալիս նրա նախկին ակումբակից Ռոդրիգո Ալեքսը:

Բացի այդ Անչելոտտին գտնում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն պաշտպանությունը կվստահի երիտասարդներ Դավիդ Լուիզին և Գարի Կեհիլլին, որոնց օգնությամբ նրանք հաղթեցին Չեմպիոնների Լիգան:

«ՊՍԺ-ն պատրաստ է վճարել 10 մլն եվրո, սակայն նրանք կարող են ավելացնել այդ գումարը, եթե Չելսին չհամաձայնվի: Նրանք  Թերիին առաջարկում են 170 հազար եվրո շաբաթական աշխատավարձ, այնքան, ինչքան Թերիին ստանում է «Չելսիում»»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15