Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 8-ին

Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 8-ին


Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է, որ 2015/16 մրցաշրջանը կմեկնարկի սովորականից ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին:

Սովորաբար առաջնության առաջին տուրը խաղարկվում էր օգոստոսի կեսերին, սակայն այս փոփոխությունը կատարվել է, որ Անգլիայի ազգային հավաքականի գլխավ մարզիչ Ռոյ Հոջսոնն ավելի շատ ժամանակ ունենա պատրաստվելու Եվրո-2016-ին, եթե «երեք առյուծները» հաղթահարեն որակավորման փուլը:

Նշենք, որ Պրեմիեր Լիգան մինչ այս մեկ անգամ էր շուտ մեկնարկել: 1999/2000 մրցաշրջանի առաջին տուրը կայացավ օգոստոսի 7-ին:

premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15