Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 5 » Պրեմիեր Լիգայի 31-րդ տուր. «Չելսի» 2-1 «Ստոկ Սիթի»

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուր. «Չելսի» 2-1 «Ստոկ Սիթի»


Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
 
Ժոզե Մոուրինյոյի սաները 2:1 հաշվով առավելության հասան հյուրերի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը, որից 5 րոպե հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Չարլի Ադամը: «Ազնվականների» հաղթական գնդակն էլ 62-րդ րոպեին խփեց Լոիկ Ռեմին:
 
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 70 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
 
Գոլեր. Ազար՝ 39ր, Ադամ՝ 44ր, Ռեմի՝ 62ր:


premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15