Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 3 » Պրեմիեր լիգայի 20-րդ տուր․ «Տոտտենհեմ» 5-3 «Չելսի»

Պրեմիեր լիգայի 20-րդ տուր․ «Տոտտենհեմ» 5-3 «Չելսի»


Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարդաշտում, ուր «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»:

Մրցաշրջանի այս հատվածում հաջող հանդիպումներ անցկացնող «Տոտտենհեմը» կամային հաղթանակ տարավ փայլուն մրցաշրջան անցկացնող «Չելսիի» նկատմամբ: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը գոլ բաց թողնելուց հետո հինգ գնդակ ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: Հյուսիսլոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դենի Ռոուզը, Անդրոս Թաունսենդը և Նասեր Շադլին:

«Չելսիից» էլ գոլերի հեղինակ դարձան Դիեգո Կոստան, Էդեն Ազարը և Ջոն Թերրին:

Այս անակնկալ հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 34 միավորով բարձրանցավ 5-րդ հորիզոնական:

Գոլեր. Կոստա՝ 18ր, Քեյն՝ 30ր, 52ր, Ռոուզ՝ 44ր, Թաունսենդ՝ 45ր, Ազար՝ 61, Շադլի՝ 78ր, Թերրի՝ 87ր:


premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15