Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 27 » Պրեմիեր լիգան մեզ համար առաջնային է. Ժոզե Մոուրինյո

Պրեմիեր լիգան մեզ համար առաջնային է. Ժոզե Մոուրինյո


Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի համար բոլոր մրցաշարերը կարևոր են, և թիմը բոլոր խաղերին լուրջ է մոտենում:

«Միշտ ասել եմ, որ չեմ ընտրում այս կամ այն մրցաշարը, որտեղ պետք է հաղթենք կամ պարտվենք: Այժմ ավելի կարևոր է Անգլիայի լիգայի գավաթը, քանի որ այդ մրցաշարի շրջանակներում է լինելու մեր հաջորդ խաղը:

Ակնհայտ է, որ Պրեմիեր լիգան մեզ համար առաջնային է, բայց մենք բոլոր խաղերին շատ լուրջ են պատրաստվում: Չեմ կարող ասել, որ Անգլիայի գավաթը մեզ պետք չէ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15