Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 17 » Պիազոն. «Երկու խաղացող չեն կարող հաղթել առաջնությունը»

Պիազոն. «Երկու խաղացող չեն կարող հաղթել առաջնությունը»


Լոնդոնի «Չելսիի» երիտասարդ հարձակվող Լուկաս Պիազոնը անդրադարձել է Աշխարհի Ակումբային Առաջնության եզրափակչում կրած պարտությանը:

«Դա շատ ցավալի ձախողում էր: Թիմը ցանկություն չուներ առաջնությունը հաղթելու: Միայն Դավիդ Լուիզն ու Ռամիրեսն էին ցանկանում հաղթել, մյուսները չէին էլ ցանկանում խաղալ: Չկար ակումբի հանդեպ սեր, որը կօգներ մեզ հաղթել: Երբ խաղադաշտում հայտնվեց Օսկարը, հարձակման գիծը սկսեց լավ խաղալ, բայց ոչ ոք չկար, որ նրան օգներ:

Դա ողջամիտ չէ, որ թիմը այդպես է խաղում եզրափակչում: Դա ուղղակի անթույլատրելի է: Թիմը խաղում էր առանց հաղթելու ցանկության:

Դավիդ Լուիզը շատ վատ և անմխիթարելի վիճակում էր: Բայց ես նրան չեմ մեղադրում, Լուիզը իրոք հաղթելու անհագ ցանկություն ուներ:» - ասել է Պիազոնը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15