Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 24 » Պետեր Չեխ. մեզ եզրափակչից բաժանում է 90 րոպե

Պետեր Չեխ. մեզ եզրափակչից բաժանում է 90 րոպե


Իսպանական «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ հարցազրույց է տվել Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը:

Ժամանակ առ ժամանակ, ամեն ինչ ծայրահեղ բարդ էր թվում, բայց, բարեբախտաբար, մեզ հաջողվեց հաղթահարել անհաջող ժամանակահատվածը եւ հիմա մտադիր ենք պայքարել մինչեւ վերջ, - Չեխի խոսքերն է մեջբերել «ազնվականների» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլում երբեմն ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Վատին փոխարինում է լավը եւ, հակառակը: Առաջնությունում մեզ համար ամեն ինչ այնքան էլ հաջող չէ, որքան կցանկանայինք, բայց մեր դեմ դեռւս բաց են Չեմպիոնների լիգայի եւ Անգլիայի գավաթի խաղարկությունների դռները:

«Նապոլիի» հետ կայացած խաղից հետո բոլոր մեզ պարզապես հաշվից դուրս էին հանել, բայց ահա մենք: Եզրափակիչ խաղից մեր թիմին բաժանում է 90 րոպե: Նման իրավիճակում գտնվելը հաճելի է, բայց չպետք է մոռանալ, որ ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ փոխվում է: Չնայած` մենք առավելություն ունենք, մենք վստահ ենք մեր ուժերին եւ ունենք հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15