Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Պատմությունը միայն հաղթողներին է հիշում. Պետր Չեխ

Պատմությունը միայն հաղթողներին է հիշում. Պետր Չեխ


Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է հաղթանակն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում:

«10 տարի առաջ առաջին գավաթը նվաճեցի, իսկ հիմա արդեն երրորդը: Իհարկե, երջանիկ եմ, որ խաղացել եմ եզրափակչում:

Բոլոր նրանց համար, ովքեր չեն հայտնվում մեկնարկային կազմում, դժվար է, բայց մենք թիմ ենք, որտեղ բոլորն են կիսում ուրախությունը հաջողության դեպքում:

Երբ խաղում ես եզրափակչում, գիտես, որ պատմությունը միայն հաղթողներին է հիշում: Մենք ցանկանում էինք հաղթել: Մի քանի տարի անց ոչ ոք չի հիշի՝ ում ենք հաղթել: Կհիշվեն միայն մեր անունները»,- հայտարարել է Չեխը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15