Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 20 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տորգան Ազարը` Էդենի եղբայրը տեղափոխվում է «Չելսի»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տորգան Ազարը` Էդենի եղբայրը տեղափոխվում է «Չելսի»


Ֆուտբոլային ակումբ «Լանսի» պաշտոնական կայքը հաստատել է, որ շուտով Տորգան Ազարը կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ:

«Պաշտոնակակ տրանսֆերը կկայանա վաղը: Նա շատ խելացի և լավ ֆուտբոլիստ է, նա շատ լավ է տեսնում դաշտը: Մենք չէինք ուզում, որ նա հեռանար: Ես նրա հետ ծանոթացել եմ այն բանից հետո, ինչ եկա ակումբ, որպեզի ցույց տամ նրան, որ մենք հավատում ենք նրան: Նրա պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց, մենք փորձեցինք երկարաձգել այն, սակայն Տորգանին չէր հետաքրքրում դա: 2 օր անց ես հասկացա, թե ինչն էր դրա պատճառը` նրանով հետաքրքրված էր «Չելսին»: Ես կարծում եմ, որ «Լանսում» մնալը նրա զարգացմանը շատ կնպաստեր»-ասել է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Անտուան Սիբերինսկին:

Իսկ «Լանսի» գլխավոր մարզիչ Ժան-Լուիզ Գարսիան ասել է. «Նա ընդհամենը 19 տարեկան է, նրա ավագ եղբայրը «Չելսի»-ում է և նրան հրավիրել է այն ակումբը, որը հաղթեց Չելսպիոնների Լիգան: Շնորհավորում եմ Տորգանին: Ավախ, մենք չենք կարող հետ պահել նրան, եթե նա ունի այսպիսի հնարավորություն: Հաջողություն նրան, թող ավելի զարգանա իր նոր ակումբում»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15