Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 27 » Պաշտոնական. Թերրին երկարաձգել է «Չելսիի» հետ պայմանագիրը

Պաշտոնական. Թերրին երկարաձգել է «Չելսիի» հետ պայմանագիրը


«Չելսիի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր է կնքել պաշտպան Ջոն Թերրիի հետ: Թերրիի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015-16թթ. մրցաշրջանի ավարտը:

Ջոն Թերրին «Չելսիում» նորամուտը նշել է 1998 թվականին, այս ընթացքում մասնակցել է 661 խաղի, խփել է 63 գոլ, երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ` Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայում... 

Ընթացիկ մրցաշրջանում Ջոն Թերրին մասնակցել է Անգլիայի առաջնության 29 խաղի և խփել է 3 գոլ:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15