Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոթթհինգեմը» վարձակալեց Հատչիսոնին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոթթհինգեմը» վարձակալեց Հատչիսոնին


Լոնդոնի «Չելսիի» աջ պաշտպան Սեմ Հատչիսոնը մեկ տարի ժամկետով տեղափոխվել է Անգլիայի «Չեմպիոնշիփ»-ը ներկայացնող «Նոթթհինգեմ Ֆոռեսթ» ակումբը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը` nottinghamforest.co.uk-ը:

Սեմը 7 տարեկանում ընդունվել է «Չելսիի» մանկապատանեկան դպրոց: Նա սկսել էր պրոֆեսսիոնալ ֆուտբոլ խաղալ, սակայն վնասվածքները նրան հանգիստ չէին թողնում և նա պետք է ավարտեր իր կարիեռան: 2011թ. անգլիացին վերսկսեց իր կարիեռան Լոնդոնյան ակումբի կազմում:

Հատչիսոնի պայմանագիրը «Չելսիի» հետ կավարտվի այս մրցաշրջանի վերջում: Եթե վնասվածքները նրան կրկին շարքից հանեն, ապա Լոնդոնյան ակումբը ստիպված կլինի վաճառել Սեմին:

Նա «Նոթթհինգեմ»-ում կկրի 27 համարը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15