Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Պաշտոնական. Մեյրելեշը տեղափոխվել է «Ֆեներբախչե»

Պաշտոնական. Մեյրելեշը տեղափոխվել է «Ֆեներբախչե»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը պաշտոնապես տեղափոխվեց Թուրքական «Ֆեներբախչե»:

Պորտուգալացին 4 տարվա պայմանագիր է կնքել «Ֆեներբախչե» հետ: 29-ամյա   ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 8 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Մեյրելեշը լոնդոնցիների կողմից 1 տարի առաջ ձեռք էր բերվել «Լիվերպուլից» մոտ 12 միլիոն ֆունտով: 

Նախորդ մրցաշրջանում թիմի կազմում 42 խաղի է մասնակցել, իսկ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը «Չելսիի» կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության երեք խաղերի:




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15