Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Պաշտոնական. Էդեն Ազարը երկարաձգեց թիմի հետ իր գործող պայմանագիրը

Պաշտոնական. Էդեն Ազարը երկարաձգեց թիմի հետ իր գործող պայմանագիրը


«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը երկարաձգել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը: «Չելսիի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր համաձայնագիրը նախատեսված է առաջիկա հինգուկես տարվա համար:

«Շատ երջանիկ եմ «Չելսիի» հետ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ: 2012 թվականին իմ տեղափոխությունից հետո այստեղ ինձ լավ եմ զգացել, ակումբն աջակցել է ինձ: Մարզիչն ինձ օգնել է առաջընթաց գրանցել, երկրպագուները հիանալի վերաբերմունք են ցուցաբերել, և ես թիմակիցներիս հետ հրաշալի հարաբերություններ եմ հաստատել: Հույս ունեմ` այս ամենի համար կվճարեմ բազմաթիվ տիտղոսներով»,-ասել է բելգիացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ «Չելսիի» կազմում Էդեն Ազարը մասնակցել է 147 հանդիպման և խփել է 43 գոլ:

sport.times.am

Նյութը ավելացրեց` chealb

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15