Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 4 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ էԴԵՆ ԱԶԱՐԸ ՉԵԼՍԻԻ ԽԱՂԱՑՈՂ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ էԴԵՆ ԱԶԱՐԸ ՉԵԼՍԻԻ ԽԱՂԱՑՈՂ


Ուրախությամբ ձեզ հայտնում ենք, որ Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը պայմանագիր է կնքել Լոնդոնի Չելսիի հետ: 

Ազարը այսօր պաշտոնապես համաձայնվել է պայմանգիր կնքել Չելսիի հետ: Էդենը այսօր բուժզննում է անցել: Նա Չելսի կտեղափոխվի Ֆրանսիական 1-ին Լիգայից, իսկ ավելի կոնկրետ Լիլլից: 

Ազարն իրենից ներկայացնում է ստեղծարար ֆուտբոլիստ, ով կարող է խաղալ ցանկացած դիրքում` ներառյալ կիսապաշտպանությունը:
Անցած մրցաշրջանում Ազարն անցկացրել է 48 խաղ և դարձել 21 գոլի հեղինակ, նաև կատարել է 18 գոլային փոխանցում: Վերջին խաղում Էդենը ձևակերպեց հեթ-տրիկ Նանսիի դեմ խաղում: 

Երկու օր առաջ նա Ուեմբլիում խաղաց Անգլիայի հավաքականի դեմ: Նա այնտեղ հանդիպեց իր ապագա թիմակիցներին:

Ազարը բուժզննում անցնելուց հետո ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել այսպիսի հիանալի ակումբի հետ, ես արդեն երազում եմ խաղալ իմ առաջին խաղը Չելսիի հետ»: 

Նա չորրորդ բելգիացին է, ով միանում է Չելսիին: Նրանից առաջ Չելսի էին տեղափոխվել Ռոմելու Լուկակուն, Տիբո Կուրտուան և Կեիվին Դե Բրյունեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15