Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » «Պարի Սեն Ժերմեն»- «Չելսի». Պատմություն և փաստեր

«Պարի Սեն Ժերմեն»- «Չելսի». Պատմություն և փաստեր


Երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն Ժերմենը» մրցելու է «Չելսիի» հետ: Նախորդ խաղաշրջանում «ազնվականներն» արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ստացան: Ի՞նչ է սպասվում այս անգամ: «Պարի Սեն Ժերմեն» - «Չելսի» դիմակայության պատմությունը և կարևորագույն փաստերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



2013-14թթ. մրցաշրջանում «Պարկ դե Պրենսում» կայացած խաղում փարիզյան թիմը բավականին վստահ հաղթանակ տոնեց` 3:1: Լորան Բլանի սաներից գոլեր խփեցին Էզեկիել Լավեսին և Խավիեր Պաստորեն, իսկ Դավիդ Լուիսը, ով մրցաշրջանի ավարտից հետո համալրեց «ՊՍԺ»-ի» կազմը, ինքնագոլ խփեց: Ֆրանսիայի մայրաքաղաքում «Չելսին» միայն մեկ հետք թողեց` Էդեն Ազարի գոլը, իսկ պատասխան խաղում հաղթեց Անդրե Շյուրլեի և Դեմբա Բայի գոլերի շնորհիվ ու արտագնա խաղում խփած գնդակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ:



Պատմական ակնարկ

2004-05թթ. մրցաշրջանում այս թիմերը մրցել են խմբային փուլում: Դիդյե Դրոգբայի դուբլը և Ջոն Թերրի գոլն օգնեցին «ազնվականներին» Փարիզում 3:0 հաշվով հաղթանակ տոնել, իսկ Լոնդոնում կայացած խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

«Պարի Սեն Ժերմենի» համար անգլիական թիմերի հետ խաղերում դա միակ տնային պարտությունն էր: Ընդհանուր առմամբ, անգլիական թիմերի հետ խաղերում փարիզցիները սեփական հարկի տակ 3 անգամ հաղթել են, 1 անգամ ոչ-ոքի են խաղացել և 1 պարտություն են կրել:

2004 թվականի սեպտեմբերին Փարիզում կայացած «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի համար եվրագավաթներում «Չելսիի» հետ առաջին խաղն էր: Ֆրանսիայում լոնդոնցիները վատ են հանդես գալիս. բացի վերոնշյալ հաղթանակից, նրանք 2 պարտություն են կրել և 2 անգամ ոչ-ոքի խաղացել:

Թիմերի միջև եղած կապերը

2014 թվականի ամռանը Դավիդ Լուիսը «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվեց «Չելսիից», որի կազմում հանդես էր գալիս 2011 թվականից: «Ազնվականների» կազմում բրազիլացին 81 խաղի է մասնակցել և խփել է 6 գոլ:



«Պարի Սեն Ժերմենի» ևս մեկ պաշտպան` Ալեքսը, «Չելսիի» կազմում 135 խաղի է մասնակցել և 10 գոլ է խփել: Այս թիմերում խաղացել են նաև Կլոդ Մակելելեն, Նիկոլյա Անելկան և Մատեյա Կեժմանը:

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը 1996-97թթ. մրցաշրջանում խաղացել է «Բարսելոնայում», որի մարզչական անձանակազմում աշխատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 2001-2003 թվականներին Բլանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», 2001-02թթ. մրցաշրջանի տնային խաղում «կարմիր սատանաները» 0:3 հաշվով պարտվեցին «Չելսիին», իսկ հետո նույն հաշվով հաղթեցին Լոնդոնում:

2010-11թթ. մրցաշրջանում «Չելսիի» կիսապաշտան Էդեն Ազարը «Լիլի» կազմում դարձավ Ֆրասիայի գավաթակիր` եզրափակիչ խաղում հաղթելով «Պարի Սեն Ժերմենին»` 1:0: Երկու շաբաթ անց թիմերը 2:2 հաշվով ավարտեցին «Պարկ դե Պրենսում» կայացած խաղը, ինչի շնորհիվ «Լիլին» հաջողվեց 1946 թվականից հետո առաջին անգամ ոսկե դուբլ ձևակերպել Ֆրանսիայում: «Լիլի» կազմում Էդեն Ազարը «Պարի Սեն Ժերմենի» դարպասը մեկ գոլ է խփել:
Մարսելի «Օլիմպիկի» կազմում Դիդյե Դրոգբան գրավել է «Պարի Սեն Ժերմենի» դարպասը 2004 թվականի հունվարի 24-ին` Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում, սակայն հաղթանակ տոնել են փարիզցիները` 2:1:

Լոիկ Ռեմին ևս խաղացել է «Օլիմպիկում» և 2011 թվականի նոյեմբերին գրավել է «Պարի Սեն Ժերմենի» դարպասը: Նույն խաղում (3:0) գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սեսար Ասպիլիկուետան, ով կրկին հանդես էր գալիս «Օլիմպիկում»:

2009 թվականին Ժոզե Մոուրինյոն Տիագո Մոտային հրավիրեց «Ինտեր»: Նույն «Ինտերում» 2008-09թթ. մրցաշրջանում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ իր վարպետությունը ցուցադրեց Զլատան Իբրահիմովիչը, ով 25 գոլով դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու: 



Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Լուկասը և Մարկինյոսը Բրազիլիայի հավաքականում խաղում են Ֆիլիպե Լուիսի, Օսկարի, Վիլիանի և Ռամիրեսի հետ:

2013 թվականի հունիսի 9-ին կայացած Բրազիլիա-Ֆրանսիա ընկերական խաղում Օսկարը գոլի հեղինակ է դարձել և օգնել է ազգային ընտրանուն 3:0 հաշվով հաղթանակ տոնել: Ֆրանսիայի հավաքականում հանդես էին գալիս «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից Բլեզ Մատյուիդին և Կաբայը:

«Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» հանդիպումը մեկնարկելու է փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով` 23:45-ին:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15