Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 16 » Ուիլան. «Եթե «Չելսին» վճարի բավականաչափ գումար, մենք կվաճառենք Մոուզեսին»

Ուիլան. «Եթե «Չելսին» վճարի բավականաչափ գումար, մենք կվաճառենք Մոուզեսին»


«Ուրգանի» սեփականատեր Դեյվ Ուիլանը «Չելսիին» զգուշագրել է, կամ «ազնվականները» պետք է վճարեն բավանաչափ գումար` Մոուզեսին ձեռք բերելու համար, կամ ընդհանրապես մոռանան գործարքի մասին:

«Ուիգանը» 21-ամյա նիգերիացու համար 9 մլն ֆունտ է պահանջում, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է մյուս տարի:

Ուիլանը խոստովանել է, որ «Չելսիի» մինչև հիմա արած առաջարկները, որոնք իրենց մեջ նաև լրացուցիչ բոնուսներ են ներառում` Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստի համար, նրան չեն հետաքրքրում:

««Չելսին» պետք է մտածի` այո, թե ոչ: Սովորաբար, եթե նրանք ցանկանում են խաղացողի գնել, մինչև վերջ պայքարում են դրա համար և հասնում իրենց նպատակին:

Եթե նրանք տան մեր պահանջած գումարը, ապա մենք կվաճառենք Մոուզեսին, իսկ եթե ոչ` կպահենք նրան:

Ես կցանկանաի պահել Վիկտորին: Մտածում եմ, եթե նա 2-3 տարի անցկացնի Ռոբերտո Մարտինեսի թիմում, ապա դա նրան միայն օգուտ կբերի:»-Ուիլանին մեջբերում է SkySports-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15