Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 21 » Որքանո՞վ են արդյունավետ փոխարինումները

Որքանո՞վ են արդյունավետ փոխարինումները


Երբ սիրելի թիմի խաղը չի ստացվում, երկրպագուները հույս են փայփայում, որ այս կամ այն ֆուտբոլիստը դուրս կգա փոխարինման ու կբեկի խաղի ընթացքը:

Իրականում եվրոպական առաջնություններում փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստներն այնքան հաճախ աչքի չեն ընկնում. եվրոպական թոփ-10 առաջնությունների գոլերի միայն 8% են խփում հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները: «Championat.com»-ը ներկայացրել է, թե ինչպիսի արդյունավետություն ունեն Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի ընթացիկ առաջնություններում կատարվող փոփոխությունները:

Քանի միավոր են թիմերին բերել փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն Անգլիայի Պրեմիեր լիգայում

1. «Նյուքասլ» — 7 գոլ +4 փոխանցում— 12 միավոր
2. «Սաութեհմփթոն» — 4+1 — 12
3. «Տոտենհեմ» — 1+4 — 12
4. «Մանչեսթեր Սիթի» — 6+8 — 9
5. «Սուոնսի Սիթի» — 2+3 — 7
6. «Մանչեսթեր Յունայթեդ» — 4+1 — 6
7. «Քրիսթալ Փելաս» — 2+3 — 5
8. «Չելսի» — 5+2 — 4
9. «Սթոք Սիթի» — 2+2 — 4
10. «Լիվերպուլ» — 4+0 — 3
11-12. «Էվերթոն» — 2+1 — 3
11-12. «Հալլ Սիթի» — 2+1 — 3
13. «Սանդերլենդ» — 0+2 — 3
14. «Վեսթ Բրոմվիչ» 4+1 1
15-16. «Արսենալ» — 2+1 — 1
15-16. «Լեսթեր» — 2+1 — 1
17. «Բյորնլի» — 1+1 — 1
18. «Վեսթ Հեմ» — 4+0 — 0
19. «Քուինզ Պարկ Ռեյնջերս» — 2+0 — 0
20. «Ասթոն Վիլլա» — 0+0 — 0

Գոլերի հարաբերակցությունը.  643 գոլից 56-ը խփել են փոխարինման դուրս եկածները (8,7%):

Քանի միավոր են թիմերին բերել փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները Բունդեսլիգայում

1. «Այնտրախտ» — 5 գոլ +3 փոխանցում — 9 միավոր
2. «Բայեր» — 4+3 — 8
3. «Պադերբորն» — 4+1 — 8 
4. «Քյոլն» — 1+2 — 6 
5. «Վոլֆսբուրգ» — 4+4 — 4 
6. «Ֆրայբուրգ» — 4+1 — 4
7. «Մայնց» — 2+3 — 4
8. «Բորուսսիա Մյոնխենգլադբախ» — 1+3 — 4
9. «Աուգսբուրգ» — 4+3 — 3 
10. «Շտուտգարտ» — 2+3 — 3 
11. «Շալկե 04» — 3+1 — 3 
12. «Հոֆենհայմ» — 2+1 — 3 
13. «Բորուսսիա Դորտմունդ» — 1+1 — 3
14. «Համբուրգ» — 1+1 — 3
15. «Վերդեր» — 2+2 — 2
16. «Բավարիա» — 4+2 — 0 
17. «Հանովեր» — 2+1 — 0
18. «Հերտա» — 2+0 — 0

Գոլերի հարաբերակցությունը. 531 գոլից 47-ը խփել են փոխարինման դուրս եկածները (8,9%):

Քանի միավոր են թիմերին բերել փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնությունում

1. «Բարսելոնա» — 8 գոլ +3 փոխանցում — 9 միավոր
2. «Վիլյառեալ» — 6+6 — 7
3. «Էսպանյոլ» — 5+3 — 7
4. «Էյբար» — 3+2 — 7
5. «Սևիլյա» — 6+2 — 6
6. «Խետաֆե» — 5+3 — 6
7. «Վալենսիա» — 3+4 — 6
8. «Լևանտե» — 3+1 — 5
9. «Սելտա» — 2+2 — 5
10. «Մալագա» — 1+1 — 4
11. «Ատլետիկո» — 7+2 — 3
12. «Ռեալ» — 4+2 — 3
13. «Ռայո Վալյեկանո» — 1+1 — 3
14. «Գրանադա» — 1+2 — 2
15. «Ալմերիա» — 3+1 — 1
16. «Կորդոբա» — 1+1 — 1
17. «Ռեալ Սոսյեդադ» — 4+0 — 0
18. «Դեպորտիվո» — 3+1 — 0
19-20. «Էլչե» — 1+1 — 0
19-20. «Ատլետիկ» — 1+1 — 0.

Գոլերի հարաբերակցությունը. 603 գոլից 68-ը խփել են փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները (11,3%):

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15