Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 31 » Օսկարը, Ռամիրեսը և Լուիզը հրավիրվել են հավաքական

Օսկարը, Ռամիրեսը և Լուիզը հրավիրվել են հավաքական


Լոնդոնի «Չելսիի» երեք խաղացողներ` Օսկարը, Դավիդ Լուիզը և Ռամիրեսը հրավիրվել են Բրազիլիայի ազգային հավաքական` ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական հանդիպման:

Կիրակի` նոյեմբերի 11-ին «Չելսին» հյուրընկալում է «Լիվերպուլին», և այդ խաղից հետո երեք բրազիլացիները կմեկնեն հայրենիք, ապա դրանից հետո` ամսի 14-ին կգնան ԱՄՆ, որտեղ կանցկացնեն իրենց հավաքականի հոբելյանական 1000-րդ հանդիպումը:

Իսկ դրանից հետո նրանք կվերադառնան Անգլիա` ամսի 17-ին խաղալով «Վեսթ Բրոմվիչի» դեմ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15