Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 15 » «Նոթթհինգեմը» մտադիր է վարձակալել Հատչիսոնին

«Նոթթհինգեմը» մտադիր է վարձակալել Հատչիսոնին


«Նոթթհինգեմ Ֆոռեսթի» գլխավոր մարզիչ Շոն Օ'Դրիսկոլը հաստատել է, որ իր թիմը հետաքրքրված է «Չելսիի» երիտասարդ պաշտպան Սեմ Հատչիսոնի ծառայություններով, հայտնում է SkySports-ը:

2011 թ. Դեկտեմբեր ամսին Հատչիսոնը նոր պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ` 16 ամիս անց այն բանից, երբ հայտարարեց իր կարիեռայի ավարիտ մասին` ծանր վնասվածքի պատճառով: Նա արդեն անցկացրել է 2 հանդիպում` «Չելսիի» 1-ին թիմի կազմում:

Դժվար թե 23-ամյա Հատչինը կարողանա տեղ գտնել Եվրոպայի չեմպիոնների մեկնարկային կազմում և Օ'Դրիսկոլը ցանկանում է վարձակալել պաշտպանին:

«Եթե խոսքը գնում է ուժեղ հատկություններից, ապա ես կասեմ, որ դա Հատչիսոնի մասին է: Նա հենց այն ֆուտբոլիստն է, ում մոնք ուզում ենք ձեռք բերել:

Նա «Չելսիի» խաղացող է, և ինքը պետք է որոշի որտեղ անցկացնել այս մրցաշրջանը:

«Չելսիում» նրան շատ բարձր են գնահատում: Եթե մենք կարողանայինք վարձակալել նրան, դա շատ լան կլիներ:

Մենք հետաքրքրված ենք նրանով, բայց տեսնենք, թե ինչ կստացվի:»-ասել է «Նոթթհինգեմի» գլխավոր մարզիչը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15