Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Նեյմար. «Շատ շուտով, Օսկարը կարող է դառնալ լավագույնն աշխարհում»

Նեյմար. «Շատ շուտով, Օսկարը կարող է դառնալ լավագույնն աշխարհում»


«Սանթոսի» հարձակվող Նեյմարը գտնում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Օսկարն ունի ամեն ինչ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար:

Բրազիլիայի աստղը «Սթեմֆորտ Բրիջի» ֆուտբոլիստի լավ ընկերն է և սպասում է, որ նա ստվեր կգցի Կրիշտիանու Ռոնալդուի վրա:

«Մինչև հիմա Պրեմիեր Լիգայում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եղել, բայց ոչ ոք չի կարողացել գերազանցել Ռոնալդուին:

Նա իմ ընկերն է, բայց ես սա որպես ընկեր չեմ ասւմ, Օսկարը շուտով կարող է Պրեմիեր Լիգայում դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ, քան Ռոնալդուն:

Նրա տեխնիկական հնարավորությունները հավասար են աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնարավորություններին, նա հեղինակում է ֆանտաստիկ գոլեր:

Նա, ինչպես Ռոնալդուն և Ռոնալդինիոն, հրաշագործ է, երբ գնդակով է: Նա լավ մեկնարկ է ցույց տվել «Չելսիում», բայց դուք դեռ ոչինչ չեք տեսել, ինչին նա ընդունակ է:

Նա հինալի խաղացող է և ունի ամեն ինչ` մոտակա 2 տարիների ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար:»-ասել է Նեյմարը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15