Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 10 » Նասրի. Չելսին նախորդ տարվա Լիվերպուլը չէ, որ բաց թողնի առավելությունը

Նասրի. Չելսին նախորդ տարվա Լիվերպուլը չէ, որ բաց թողնի առավելությունը


Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Հալ Սիթիի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հայտարարել է, որ մանչեսթերցիները պետք է սկսեն հաղթել: Գործող չեմպիոնները մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Չելսիից» հետ են մնում 7 միավոր:
 
-Հարկավոր է հավաքվել եւ կատարել աշխատանքը, քանի դեռ ուշ չէ: «Չելսին» «Լիվերպուլը» չէ, որը նախորդ տարի բազմաթիվ միավորներ կորցրեց: Լոնդոնցիներն իսկապես վտանգավոր են: Պետք է հասնել նրանց որքան հնարավոր շուտ: Բացի այդ, պետք է հետեւենք ինքներս մեզ: «Սաութհեմփթոնը» կրկին հաղթել է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես միավորներ է կորցնում,- Նասրիի խոսքերը մեջբերում է Daily Express-ը:
 
armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15