Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » Մոզես. «Ամեն ինչ հիանալի է»

Մոզես. «Ամեն ինչ հիանալի է»


Լոնդոնի «Չելսիի» նորեկ Վիկտոր Մոզեսը պատմել է ակումբում անցկացրած առաջին օրերի մասին, բացի այդ շնորհակալություն է հայտնել իր խաղընկերներից:

«Սա ուղղակի երազ է: Ակումբը հիանալի մարզաբազա և խաղադաշտ ունի: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Այստեղ ոչ մի խնդիր չի կարող լինել: Այստեղ միայն պետք է նվիրվել մարզումներին և պաշտոնական հանդիպումբներին: Ձեր գլուխը չի ցավի խնդիրներից, որովհետև ձեր փոխարեն ամեն ինչ լուծում է ակումբը: Ակումբի սեփականատերը շատ բարեհոգի անձնավորություն է: Ինձ նրա մասին շատ են պատմել, որ նա գործնականորեն լուծում է բոլեր խնդիրները: Նրանից պետք է օգնություն խնդրես, և նա անպայման կօգնի քեզ:

Լոնդոնում ֆանտաստիկ մթնոլորտ է: Ես ուրախ եմ, որ «Չելսիում» հանդես է գալիս Ջոն Օբի Միկելը, նա իմ հայտենակցն է: Նա հրաշալի մարդ և լավ ընկեր է: Ընդհանրապես, ակումբում բոլորը փորձում են օգնել նորեկներին: Ես խաղացել եմ «Չելսիի» դեմ, բայց երբեք առիթ չեմ ունեցել շփվել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերրին, Էշլի Քոուլը, կամ էլ Խուան Մատան: Ես մտածում էի, որ այս մարդիկ ուրիշ մոլորակից են, բայց սխալվեցի: Ես երբեք չեմ հանդիպել այսպիսի համեստ և պատասխանատու տղաների: Թիմում նրանց շատ են հարգում: Ցավալի է, որ մեզ հետ չէ Դիդիե Դրոգբան, բայց նա այցելեց մեզ: Նա հրանալի հարձակվող է և ակումբի իսկական խորհրդանիշը:

Ես շատ ուրախ եմ, որ հայտնվեցի «Չելսիում»: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այսպսիս շանս տվեց: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ակումբին օգուտ բերեմ: Կանեմ ինձնից կախված ամեն հնարավորինը, որպեսզի «Չելսին» կրկին չեմպիոն հռչակվի:»-հավելել է Մոզեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15