Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20 » Մոուրինյուն բացատրել է՝ ինչու չեն գնել դի Մարիային և Ֆալկաոյին

Մոուրինյուն բացատրել է՝ ինչու չեն գնել դի Մարիային և Ֆալկաոյին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչու է ակումբը որոշել չգնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիային և հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

-Ժորժե Մենդեշը ասաց ինձ, որ դի Մարիան և Ֆալկաոն իր հաճախորդներն են, և ինքը պետք է նրանց համար լավ տարբերակներ գտնի։

Բայց «Չելսին» այդքան ֆինանսական ռեսուրսներ չունի, որ տարեկան ութ, ինը կամ տասը միլիոն եվրո վճարի մի խաղացողի։ Հարցը ֆինանսական արդար խաղի մեջ է։

Մենք չէինք կարող Ֆալկաոյին կամ դի Մարիային ձեռք բերել, քանի որ իմ թիմում չի կարող լինել 10 մլն աշխատավարձով ֆուտբոլիստ, երբ մյուսներն ստանում են երեք, չորս կամ հինգ մլն։ Դա թիմի ներսում պայթյունի կհանգեցներ,-ասել է պորտուգալացին։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15