Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 26 » Մոուրինյու. Վերջին շրջանում մեծ ուշադրություն ենք դարձնում մարտավարությանը

Մոուրինյու. Վերջին շրջանում մեծ ուշադրություն ենք դարձնում մարտավարությանը


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ վերջին շրջանում իր թիմն այնքան էլ տպավորիչ խաղ չի ցուցադրում: Պորտուգալացի մասնագետի կարծիքով դա պայմանավորված է հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների բացակայությամբ:

-Մրցաշրջանի մեծ մասը մենք հիանալի խաղացինք, շատ գոլեր խփեցինք և հրաշալի վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մարտավարությանը, քան ստեղծագործական մասին: Խնդիրն այն է, որ Դիեգո Կոստան վնասվածք ստացավ, Նեմանյա Մատիչը որակազրկվեց, Սեսկ Ֆաբրեգասը ևս մի քանի խաղ բաց թողեց, իսկ հետո Կոստան կրկին վնասվածք ստացավ:

Երբ թիմը կարևոր ֆուտբոլիստների է կորցնում, կորցնում է որոշակի որակներ, բայց մենք շարունակում ենք արդյունքի հասնել: Օրինակ` դուք բաց ծովում եք, և ձեր նավը խորտակվում է, բնականաբար, դուք լաստ կպատրաստեք ճանապարհը շարունակելու համար,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15