Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Մոուրինյո. Էվերթոնը խախտում էր, խախտում ու խախտում

Մոուրինյո. Էվերթոնը խախտում էր, խախտում ու խախտում


Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն խոսել է «Չելսի» - «Էվերթոն» հանդիպման մասին։

«Վերջին րոպեին հաղթանակը դա հիանալի է: Իհարկե այդ արդյունքը չի կարող գոհացնել Էվերթոնին, բայց նրանք շատ լավ հանդես եկան: Նրանք փոխել էին իրենց խաղաոճը, ավելի շատ պաշտպանվում էին և խախտում կանոնները: 

Մրցավարական անձնակազմը ընդհանրապես լավ հանդես եկավ, բայց մրցավարը պետք է ավելի շատ դեղին քարտ ցույց տար Էվերթոնի ֆուտբոլիստներին: Էվերթոնը խախտում էր, խախտում ու խախտում»,-ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումը ավարտվել է «ազնվականների» հաղթանակով, իսկ հանդիպման միակ գոլի հեղինակը դարձել է բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հանդիպման հիմնական Ժամանակի վերջին րոպեին:  

Աղբյուրը՝ www.armchelsea.com

Նյութը ավելացրեց` chealb

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15