Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » Մոուրինյու. Ազարն Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է

Մոուրինյու. Ազարն Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանում լավագույնն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ազարն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում խփել է 12 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:
-Հաշվի առնելով այն ամենը, ինչ անում է Ազարը` լավագույնի հարցում կասկածներ չեն կարող լինել: Եթե անգամ ինչ-որ մեկը տալիս է այլ ֆուտբոլիստների անուններ, ապա դա միայն թերթերի վաճառքը մեծացնելու. կայքերի այցելությունների քանակն ավելացնելու համար է կամ պարզապես ցանկանում է փոշի փչել մարդկանց աչքերին: Ակնհայտ է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էդեն Ազարը լավագույնն է,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:
sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15