Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 15 » Մոուրինյոն՝ Պորտուգալիայի հարյուրամյակի լավագույն մարզիչ

Մոուրինյոն՝ Պորտուգալիայի հարյուրամյակի լավագույն մարզիչ


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է Պորտուգալիայի հարյուրամյակի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է «A Bola»-ն։

Այս մրցանակը սահմանվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Նշենք, որ պորտուգալացի մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում գրանցել է հետեւյալ հաջողությունները՝  հաղթել է Չեմպիոնների լիգան «Պորտուի» (2003/2004 թթ. մրցաշրջան) եւ Միլանի «Ինտերի» հետ (2009/2010 թթ. մրցաշրջան)։  Բացի այդ պորտուգալական ակումբում նա հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթը (2002/2003 թթ. մրցաշրջան) եւ ազգային առաջնությունը (2002/2003 եւ 2003/2004 թթ. մրցաշրջաններ)։ Մադրիդի «Ռեալի» ղեկին նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը (2011/2012 թթ. մրցաշրջան) եւ երկրի գավաթը (2010/2011 թթ. մրցաշրջան)։ «Չելսիի» հետ նա հաղթել է Անգլիայի առաջնությունը (2004/2005 եւ 2005/2006 թթ. մրցաշրջան)։ Ինչ վերաբերում է անհատական մրցանակներին, ապա նա ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է տարվա լավագույն մարզչի կոչմանը (2010 թ.)։  

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15