Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Մոուրինյո․ Անկեղծորեն, ես պատրաստ եմ կտոր-կտոր անել նրան

Մոուրինյո․ Անկեղծորեն, ես պատրաստ եմ կտոր-կտոր անել նրան


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում տարած հաղթանակից հետո (2:0) պատմել է հանդիպման նախապատրաստության մասին։

-Այսօր կատարյալ օր էր եզրափակիչ հանդիպման համար։ Ես ամեն ինչ արել եմ, որ նրանք չիմանան «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հանդիպման արդյունքի մասին (1:2 )։ Ո´չ հյուրանոցում, ո´չ ավտոբուսի մեջ հեռուստացույց չենք ունեցել, չէի ուզում, որ դա մեզ որևէ կերպ խանգարի։

Սակայն մեր շտաբի անդամներից մեկը՝ Սիլվինյոն, խախտել էր իմ արգելքը։ Անկեղծորեն, ես պատրաստ եմ կտոր-կտոր անել նրան։ Ես ուզում էի, որ այդ հանդիպման արդյունքը ոչ մի կերպ չանդրադառնա այսօրվա պատասխանատու խաղին մեր պատրաստության վրա,-ասել է Մոուրինյոն։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15