Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Մոուրինյոն պատասխանել է «Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագուի նամակին

Մոուրինյոն պատասխանել է «Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագուի նամակին


«Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագու Ջուդ Բրենսոնի արարքը բիտանական սպորտային լրատվամիջոցների այսօրվա գլխավոր թեմաներից մեկն էր: 

Փոքրիկ տղան բաց նամակով դիմել էր «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` նրան խնդրելով օգնել իր սիրելին թիմին: 

«Սիրելի՛ պարոն Մոուրինյո, իմ անունը Ջուդ է: Ես 6 տարեկան եմ և երկրպագում եմ «Ասթոն Վիլային: Դուք իմ սիրելի մարզիչն եք: Խնդրում եմ, չե՞ք կարող արդյոք Դուք մարզել «Վիլան» և  Ձեզ հետ բերել Կոստային: Մեզ օգնություն է պետք: Շնորհակալություն, Ջուդ Բրենսոն»:



Ջուդի հայրը` Ֆիլ Ջուդը բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ երբ տղան այսօր դպրոցից տուն է վերադարձել անչափ ուրախացել է, քանի որ ստացել է նամակի պատասխանը: Պորտուգալացի մասնագետը Ջուդին ինքնագրով լուսանկար է ուղարկել:

«Իհարկե, Ջուդը սպասում էր, որ այս նամակով Մոուրինյոն կհամաձայնի գլխավորել «Ասթոն Վիլան», բայց նա, անխոս, անչափ երջանիկ է` պատասխանի համար: Մենք այս նկարը կտեղադրենք շրջանակի մեջ և կփակցնենք Ջուդի սենյակում: Հաճելի է իմանալ, որ մեր նամակը կարդացել են, և գուցե Ժոզեն մտածել է «Վիլան» գլխավորելու մասին»,-ասել է Ֆիլ Ջուդը:



sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15