Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29 » Մոուրինյոն Լոնդոնում տուն է փնտրո՞ւմ

Մոուրինյոն Լոնդոնում տուն է փնտրո՞ւմ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին երեկ տեսել են Լոնդոնի փողոցներում: Տարածված լուրերի համաձայն' պորտուգալացի մասնագետն Անգլիայի մայրաքաղաքում տուն է փնտրել:

BBC-ի հաղորդմամբ' հաջորդ մրցաշրջանից Մոուրինյոն կարող է վերադառնալ Անգլիա և գլխավորել կամ «Տոտենհեմը», կամ «Չելսին»: Հիշեցնենք, որ «ազնվականները» Վիլաշ Բոաշի գլխավորությամբ այնքան էլ լավ արդյունքներ չեն ցուցադրում, ինչն առաջացնում է ակումբի ղեկավարության դժգոհությունը:
 
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչն էլ մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Անգլիայի հավաքականը: Մոուրինյոն դեռևս չի հերքել անգլիական մամուլում տարածված լուրերը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15