Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 23 » Մոուրինյոն կատաղած է Մատիչի նկատմամբ կոպտագույն խախտումից (Ծաղրանկար)

Մոուրինյոն կատաղած է Մատիչի նկատմամբ կոպտագույն խախտումից (Ծաղրանկար)


Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Չելսին» եւ «Բարնլին» ոչ-ոքի են խաղացել «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում։ Մրցավեճի 70-րդ րոպեին «Բարնլիի» հարձակվող Էշլի Բարնսը վտանգավոր սահանկում է կատարել «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի նկատմամբ։ Բարեբախտաբար սերբ ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից։ Խոտածածկին հայտնվելուց հետո նա հարձակվել է Բարնսլի վրա եւ տապալել վերջինիս։ Գլխավոր մրցավար Մարտին Ատինկսոնը հեռացրել է Մատիչին եւ դեղին քարտ ցույց տվել Բրանիսլավ Իվանովիչին։

«Ես չեմ կարող բնորոշել Բարնսին։ Այդ սահանկումը կարող էր պատճառ հանդիսանալ կարիերայի ավարտի համար։ Մատիչը բախտավոր տղա է։ Չեմ կարող բառեր գտնել, թե ինչ է արել այդ խաղացողը։ Ֆուտբոլը էմոցիաներով լի է, եւ հասկանալի է, որ Մատիչը  տիրապետումը կորցնելու պատճառ ուներ»,- նշել է Ժոզե Մոուրինյոն։

Այս պատմությանն անդրադարձել է ծաղրանկարիչ Օմար Մոմանին։ Սահանկման տեսանյութը կարող եք դիտել ստորեւ։



armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15