Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21 » Մոուրինյոն երկրպագում է «Լիվերպուլին», այլ ոչ թե «Չելսիին»

Մոուրինյոն երկրպագում է «Լիվերպուլին», այլ ոչ թե «Չելսիին»


55Իսպանական «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոն, ասել է, որ ինքը Անգլիական թիմերից, այս առաջնությունում երկրպագելու է «Լիվերպուլին», այլ ոչ թե «Չելսիին»:

Չնայած նրան, որ Մոուրինյոն ժամանակին մարզելով «Չելսին», շատ վատ հարաբերությունների մեջ էր Մերսիսայդցիների հետ, բանից պարզվում է, որ նա այս տարի երկրպագելու է «Լիվերպուլին», և այդ ամենը, «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ՝ Բրենդան Ռոջերսի շնորհիվ:

«Նա երիտասարդ տարիքում, սկսել է «Չելսիում», մեծ էներգիայով: Նա շատ է սովորում, բայց միևնույն ժամանակ կիսվում է իր սովորածով: Միշտ հաճույքով եմ աշխատել Բրենդի հետ: Մինչև այսօր էլ պահել ենք շփումը: Ոչ ամեն օր, բայց այն պահպանել ենք: Շատ եմ ուզում, որ նա նոր բարձրունքների հասնի:»-ասել է Մոուրինյոն, «Լիվերպուլի» պաշտոնական կայքին՝ LiverpoolFc.Tv-ին տված հարցազրույցում:  

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15