Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Մոուրինյո. Զուման Չելսիի նոր Մարսել Դեսային է

Մոուրինյո. Զուման Չելսիի նոր Մարսել Դեսային է


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել թիմի 20-ամյա ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զումայի հասցեին, պորտուգալացին նրան համեմատել է ֆրանսիացի լեգենդար պաշտպան Մարսել Դեսայիի հետ:

«Կենտրոնական պաշտպանի համար միշտ էլ շատ դժվար է: Այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստը անընդհատ ճնշման տակ է եւ պետք է կարողանա ակնթարթորեն որոշումներ կայացնել: Զուման մեր նոր Մարսել Դեսային է, նա ամբողջ շաբաթ մարզումների ժամանակ համառորեն աշխատեց եւ «Տոտենհեմի» դեմ խաղում հիասքանչ գործեց:

«Տոտենհեմի» նման մրցակցի դեմ խաղում միայն Ֆաբրեգասը եւ Ռամիրեսը բավարար չեն։ Մրցակիցը շատ արագ էր գնդակը տեղափոխում: Մենք առաջին րոպեից ուժեղ պրեսինգ կիրառեցինք, եւ նրանց դարպասապահ Լյորիսը միայն երկար փոխանցումներով էր գնդակը խաղի մեջ մտցնում: Մենք զրկեցինք մրակցին իրենց խաղը թելադրելու հնարավորությունից»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «Չելսիի»  կայքը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Չելսին» 2:0 հաշվով պարտության է մատնել «Տոտենհեմին»

news.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15