Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 10 » Մոուրինյո. Վենգերը ճիշտ է ասում «Ոսկե գնդակի» մասին

Մոուրինյո. Վենգերը ճիշտ է ասում «Ոսկե գնդակի» մասին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ համամիտ է «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերի՝ «Ոսկե գնդակի» մասին ունեցած կարծիքի հետ։

Հիշեցնենք, որ Վենգերը կարծում է՝ այդ մրցանակաբաշխությունը չափազանց մեծ ուշադրությւոն է հատկացնում անհատներին՝ առանց բավարար չափով նշանակություն տալու թիմային հաջողություններին։

--Կարծում եմ՝ Վենգերն իրավացի է և հետաքրքիր բան է ասել. նա դեմ է «Ոսկե գնդակին», և ես կարծում եմ, որ նա ճիշտ է։ Այժմ այնպիսի պահ է, որ ֆուտբոլը մի փոքր կորցնում է իր թիմայնությունն ու ավելի շատ սևեռվում անհատների վրա,-ասել է Մոուրինյուն «Daily Telegraph» պարբերականին։

-Մենք միշտ փնտրում ենք անհատական վարպետություն, այն ֆուտբոլիստին, ով ավելի շատ է վազում, բայց եթե դու մի խաղում վազել ես 11 կմ, իսկ ես՝ միայն 9, ապա մի՞թե դա նշանակում է, որ դու ավելի շատ աշխատանք ես կատարել։ Գուցե ո՞չ։ Գուցե իմ ինը կմ-ն ավելի՞ կարևոր է, քան քո 11-ը։

times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15