Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 23 » Մոուրինյո. Վան Գալն անթերի կարիերա ունի

Մոուրինյո. Վան Գալն անթերի կարիերա ունի


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վերջերս արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ 63-ամյա հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վերջին աշխատանքային վայրն է լինելու: Վան Գալը, ում մարզչական կարիերան սկսել է 1986 թվականին, ղեկավարում է մանչեսթերցիներին անցած տարվանից՝ նրանց հետ 3 տարվա պայմանագիր կնքելով:

«Վան Գալը հիանալի կարիերա է անում: Ես գիտեմ, որ նա երազել է աշխարհի առաջնության ժամանակ մարզել իր երկրի հավաքականը եւ նա դա արեց: Նա հիանալի մարզել է իր սրտի թիմը՝ «ԱԶ Ալկմարը»: Նա ղեկավարել է իր երկրի լավագույն թիմը՝ «Այաքսը», աշխարհի երկու լավագույն ակումբները՝ «Բարսելոնան» եւ «Բավարիան» եւ երկուսի հետ էլ չեմպիոն է դարձել: Այժմ նա եկել է մի երկիր, որտեղ երբեւէ չի աշխատել եւ դարձել է աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի գլխավոր մարզիչը:
 

Կարծում եմ՝ նա անթերի կարիերա ունի, հիանալի ընտանիք ու գեղեցիկ տուն Պորտուգալիայում: Նրան այնտեղ դուր է գալիս, դուր են գալիս մարդիկ, կլիման, տարածքը, բնությունը, ուտեստները, այնպես որ նա արժանի է ավարտել կարիերան այն ժամանակ, երբ ցանկանում է: Նա մտածում է, որ դա կլինի «Մանչեսթեր Յունայթեդից» հետո»,- մասնագետի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15