Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 4 » Մոուրինյո. Թերիին փոխարինող գտնելու համար մենք դեռ ժամանակ ունենք

Մոուրինյո. Թերիին փոխարինող գտնելու համար մենք դեռ ժամանակ ունենք


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է ակումբից թիմի ավագ Ջոն Թերիի հնարավոր հեռանալու մասին կարծիքով.

-Յուրաքանչյուրի մեծ խաղացողի բարդ է փոխարինելը, սակայն պետք է մտածել, թե ով կարող է դա անել:

Երբեմն որոշումը հենց կողքիդ է գտնվում, երբեմն՝ ոչ, սակայն Թերիի դեպքում մենք շատ ժամանակ ունենք,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» ավագը մասնակցել է 26 հանդիպման եւ դարձել 3 գոլի հեղինակ: 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15