Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 26 » Մոուրինյո. «Ռեալ»-ը պետք է 100 մլն ֆունտ վճարի Ազարի յուրաքանչյուր ոտքի համար

Մոուրինյո. «Ռեալ»-ը պետք է 100 մլն ֆունտ վճարի Ազարի յուրաքանչյուր ոտքի համար


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Էդեն Ազարի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին ասեկոսեներին: Պորտուգալացին նշել է, որ Ազարի ամեն ոտքի համար մադրիդյան ակումբը պետք է վճարի 100 մլն ֆունտ:

«Եթե «Ռեալ»-ը ցանկանում է ստանալ Ազարի տրանսֆերը, պետք է հասկանա, որ իմ թիկունքում ինչ-որ գործողություններ ձեռնարկել չի հաջողվի: Եթե նրանք ցանկանում են հրավիրել Ազարին, ապա պետք է զանգահարեն ինձ ու ասեն, որ իսկապես ցանկանում են անել դա:

Ինչ արժե Ազարի տրանսֆե՞րը` 100 մլն ֆունտ և «Ռեալ»-ի լավագույն 3 խաղացողներից մեկի տեղափոխությունը: Ավելի ստույգ` 100 մլն ֆունտ` յուրաքանչյուր ոտքի համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15