Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20 » Մոուրինյո. Պոգբան մեզ պետք չէ

Մոուրինյո. Պոգբան մեզ պետք չէ


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբը չի հետաքրքրվում «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:

«Մի՛ խոսեք, Պոգբայի մասին: Միակ բանը, որ կարող եմ ասել ձեզ՝ ուշադրություն դարձրեք մեր կիսապաշտպանությանը: Ֆաբրեգասը, Մատիչը, Ռամիրեսը, Ռուբենը, Միկելը, ով վնասվածք ունի: Ի դեմս այս տղաների՝ մենք լավ կիսապաշտպանություն ունենք:

Հաջորդ մրցաշրջանում Ռուբեն Լոֆտուս-Չիքը կտեղափոխվի առաջին թիմ: Մենք հույսեր ենք կապում նրա հետ ու հետևում ենք նրա խաղին: Ունենք երիտասարդ ու ուժեղ թիմ: Գոհ եմ մեր տրանսֆերային քաղաքականությունից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15