Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Մոուրինյո․«Պատրաստ եմ մնալ «Չելսիում» մինչ կարիերայիս ավարտը»

Մոուրինյո․«Պատրաստ եմ մնալ «Չելսիում» մինչ կարիերայիս ավարտը»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է,որ չի պատրաստվում հեռանալ «Չելսիից»։

«Ես չեմ ցանկանում հեռանալ «Չելսիից»։ Պատրաստվում եմ մնալ գլխավոր մարզչի պաշտոնում,մինչև պարոն Աբրամովիչը կգա ու կասի,որ իմ հեռանալու ժամանակն է։ Այդ խոսքերը լսելուց հետո ես կգնամ իմ լոնդոնյան առանձնատուն և կսպասեմ մեկ այլ անգլիական ակումբի առաջարկի։

Երբ ես առաջին անգամ հեռացա «Չելսիից»,ես շատ տարբերակներ ունեի․տարբեր երկրներ,տարբեր ակումբներ։ Իսկ եթե ես 2-րդ անգամ հեռանամ,կմնան միայն 19 Պրեմիեր Լիգայի ակումբ և 22 ակումբ Չեմպիոնշիփից։ Տարբերակները շատ չեն։

Կրկնում եմ՝ իմ կարիերան ամբողջովին կախված է պարոն Աբրամովիչից։ Քանի դեռ նա ցանկանում է,որ մնամ,ես կմնամ։ Ես ինքս էլ ուզում եմ մնալ։ Թիմից հեռանալու մասին չեմ մտածում։ Պատրաստ եմ մնալ այստեղ մինչ կարիերայիս ավարտը»,-ասել է նա։

Armchelsea.com






  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15