Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 10 » Մոուրինյո. Նույնիսկ իմ կյանքում ֆուտբոլը գլխավորը չէ

Մոուրինյո. Նույնիսկ իմ կյանքում ֆուտբոլը գլխավորը չէ


Բնականաբար, ես ֆուտբոլի նկատմամբ ունեմ կրքոտ վերաբերմունք, սակայն, նույնիսկ, իմ կյանքում ֆուտբոլը գլխավորը չէ, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ հորդորելով ֆուտբոլն ու գիտությունը նույն հարթության վրա չդնել։

«Եթե երկրպագուների կյանքում ֆուտբոլը գլխավոր երեւույթն է, ապա մենք լուրջ խնդիրներ ունենք։ Պորտուգալիայում ասում են, որ չի կարելի դավաճանել միայն սեփական մորն ու սիրելի ֆուտբոլային ակումբը։ Ես հասկանում եմ, որ ֆուտբոլը սոցիալական, մշակութային, քաղաքական իմաստով մեծ դեր ունի, բայց չի կարելի այն ընդգրկել մարդկանց կյանքի վրա ազեցություն ունեցող 100 երեւույթների շարքում։

Այո, կան մարդիկ, որոնք սիրելի թիմի պարտությունից հետո ցատկում են 5-րդ հարկից, բայց այդ մարդիկ խնդիրներ ունեն։ Չի կարելի ֆուտբոլը կամ ֆուտբոլային մարզիչին համեմատել գիտնականի կամ բժշկի հետ։ Ոչ մի կերպ չի կարելի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Forbes-ը ֆուտբոլն ընդգրկել էր մարդկանց վրա ամենաուժեղ ազդեցություն ունեցող 100 երեւույթների շարքում։


News.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15