Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 24 » Մոուրինյո․«Մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար»

Մոուրինյո․«Մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնում է,որ իր թիմը չի պատրաստվում դուրս մնալ գավաթի խաղարկությունից։

«Չեմպիոնական մրցավազքում մեր գործը ավելի հեշտացնելու նպատակով կարող ենք պարտվել «Բրեդֆորդ Սիթիին», «Լիվերպուլին» և «ՊՍԺ»-ին։ Եվ այդ ժամանակ մենք մինչ մրցաշրջանի ավարտը հանդիպումներ կանցկացնենք միայն Պրեմիեր լիգայում։

Դա կատարյալ իրավիճակ է,բայց միայն ոչ մեզ համար։ Մենք ցանկանում ենք պայքարել ամեն ինչի համար։

Վերջերս մի մեծ ակումբ դուրս էր մնացել գավաթի խաղարկությունից, և մարզիչը ասում էր,որ դա հիանալի իրավիճակ է նրանց համար։

Եթե մենք պարտվենք «Բրեդֆորդ Սիթիին»,ես չեմ ասի,որ դա լավ է։ Ես կասեմ,որ ամոթ է։

Ամեն ինչ կախված է նրանից,թե ինչպես եք դուք մտածում և ով եք դուք։ Ես նախընտրում եմ դժվար պայքարը, ծանրաբեռնված գրաֆիկը և շատ հանդիպումներ,որոնցում դու կարող ես կորցնել ամեն ինչ։ 

Ես չեմ կարող ընտրել հանդիպումները։ Ես չգիտեմ,թե ինչպես ասեմ իմ ֆուտբոլիստներին և երկրպագուներին,որ այս այն մրցաշարը չէ,որ մենք պետք է հաղթենք։ Մենք ցանկանում ենք հաղթել։ Իհարկե լինում են պարտություններ,բայց մենք միշտ ցանկանում ենք հաղթել»,-Ժոզեի խոսքերն է մեջբերել Guardian-ը։

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15