Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Մոուրինյո. Լիգայի գավաթի եզրափակիչը կարևոր է Չեմպիոնների լիգայի եզրափակչից

Մոուրինյո. Լիգայի գավաթի եզրափակիչը կարևոր է Չեմպիոնների լիգայի եզրափակչից


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Տոտենհեմի» հետ խաղի կարևորության մասին:

-Լիգայի գավաթի այս եզրափակիչն ամենակարևորն է իմ կարիերայում: Այն կարևոր է Չեմպիոնների լիգայի եզրափակչից, կարևոր է իմ մասնակցությամբ ցանկացած այլ եզրափակչից:

Հիմարի տպավորությու՞ն եմ թողնում, երբ այսպես եմ խոսում: Այո՞: Խնդիրն այն է, որ այս եզրափակիչը հաջորդն է, իսկ մյուսներն արդեն իրենց տեղն ունեն ակումբի թանգարանում, իմ մեդալները տանն են, չեմ հիշում` կոնկրետ որտեղ, բայց տանն են: Իսկ իմ կարիերայի ամենակարևոր խաղը հաջորդն է: Այսպես եղել է միշտ,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sportsmole»-ից:

«Չելսի»-«Տոտենհեն» հանդիպումը կայանալու է մարտի մեկին

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15