Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 11 » Մոուրինյո. Կցանկանայի Չելսիում ևս 10 տարի մնալ

Մոուրինյո. Կցանկանայի Չելսիում ևս 10 տարի մնալ


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կցանկանար առաջիկա 10 տարիներն անցկացնել ներկայիս ակումբում.

-10 տարի մնալ «Չելսիո՞ւմ»։ Այո՛, ինձ համար գլխավորը երջանիկ լինելն է։ Ինձ դուր են գալիս թիմը, երկրպագուները, առաջնությունը։ Երբեմն որոշ երեւույթներ ինձ համար անհասկանլի են, սակայն դա չի ազդում Պրեմիեր լիգայի նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։ Ես շատ երջանիկ եմ։ Եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ ես առաջիկա 10 տարիներին մնում եմ «Չելսիում», ես դեմ չեմ լինի,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «BT Sport»-ը։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «ազնվականները» 24 խաղից հետո 56 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հանդիպելու են ֆրանսիական ՊՍԺ-ին։ 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15