Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Մոուրինյո. Կարծում եմ` արժանի էինք այս հաղթանակին

Մոուրինյո. Կարծում եմ` արժանի էինք այս հաղթանակին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տոնած հաղթանակից: «Ազնվականներին» հաջողվեց հաղթական գոլ խփել միայն 89-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Վիլիանը:

-Միշտ հաճելի է հաղթել վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ, իսկ նման ձևով պարտվելը ցավալի է: «Էվերթոնի» ֆուտբոլիստներն այժմ տխրել են, չէ՞ որ նրանք այդքան խնդիրներ ստեղծեցին մեզ համար, բայց պարտվեցին: Մենք երջանիկ ենք: Կարծում եմ` արժանի էինք այս հաղթանակին, քանի որ շատ էինք աշխատում դրա համար:

«Էվերթոնը» փոխել էր իր ԴՆԹ-ն` շատ լավ էր պաշտպանվում, բայց սահանկումները չափազանց էին: Նրանք սահանկում էին կատարում առաջին կեսում մեր յուրաքանչյուր գրոհի ժամանակ: Խաղի վերջում էմոցիաները տեղի տվեցին, բայց ամեն դեպքում «Էվերթոնը» ցուցադրեց իր կազմակերպված և հակագրոհների վրա հիմնված խաղը,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «ВВС»-ից:

Հիշեցնենք, որ այժ, «Չելսին» ունի 59 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 7 միավորի առավելություն:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15