Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 18 » Մոուրինյո. Իվանովիչը կարևոր դեպքերի համար մեր գաղտնի զենքն է

Մոուրինյո. Իվանովիչը կարևոր դեպքերի համար մեր գաղտնի զենքն է


Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Բրանիսլավ Իվանովիչի խաղի մասին: Հիշեցնենք, որ հենց Իվանովիչի շնորհիվ 36-րդ րոպեին «Չելսին» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն երկրորդ կեսում Կավանին վերականգնեց հաշվի հավասարությունը:

-Պարզապես հիանալի է ունենալ այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հարձակման գծի հետ առնչություն չունեն, որոնցից գոլեր չես ակնկալում, բայց նրանք միշտ կարող են գոլ խփել: Իվան մեր գաղտնի զենքն է կարևոր դեպքերի համար:

Տպավորություն է ստեղծվում, որ նա միտումնավոր է գոլ խփելու պահ ընտրում` «Լիվերպուլի» հետ խաղում, այսօր, Եվրոպայի լիգայի եզրափակչում,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15