Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 19 » Մոուրինյո․ Ինձ դուր չի գալիս «Չելսիի» երկրպագուների երգը Ջերարդի մասին

Մոուրինյո․ Ինձ դուր չի գալիս «Չելսիի» երկրպագուների երգը Ջերարդի մասին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է,որ իրեն դուր չի գալիս «Չելսիի» երկրպագուների երգը Սթիվեն Ջերարդի մասին։

«Մեր երկրպագուները մի երգ ունեն Ջերարդի մասին։ Դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ 

Սկզբում դա զվարճալի էր,բայց ես կարծում եմ,որ պետք է կանգ առնել։ Ջերարդը հարգանքի է արժանի։ Մենք շատ երգեր ունենք,և այդ մեկը մեզ պետք չէ։

Ջերարդը պատմական ֆուտբոլիստ է 
«Լիվերպուլի» և Պրեմիեր լիգայի համար։ Նա այն հակառակորդներից է,ում ես միշտ գնահատել ու հարգել եմ։ Ինձ դուր են գալիս նրա խոսքերը այն մասին,որ նա երբեք գոլ չի խփի «Լիվերպուլին»։

Ես երազում էի իմ ակումբի կիսապաշտպանությունում տեսնել Լեմպարդ, Ջերարդ, Մակելելե եռյակը։ Ես, պարոն Աբրամովիչը և Պիտեր Կենյոնը երազում էինք այդ մասին։ Մենք ամեն ինչ արել ենք,որ ի կատար ածենք այդ գործարքը, և մենք շատ մոտ էինք դրան։ 

Նրա ներկայացուցիչները պատրաստ էին դրան,բայց ինքը՝ Սթիվենը, ինձ երբեք չի ասել,որ կտեղափոխվի «Չելսի»։ Ջերարդը միշտ «կարմիր» կլինի։ Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում է կայացրել»,-Ժոզեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15